Ինչպիսի՞ կենցաղային տեխնիկա եք դուք` ըստ կենդանկերպի նշանի

Խոյ որակյալ արդուկ է: Սովորաբար նրա նախաձեռնությունները, գործերը հարթ են ընթանում. նա դեռ կհամոզվի դրանում: Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ ջերմաստիճանով նա պետք է տաքանա, որ հասնի իր նպատակներին: Նա պահանջում է մշտական ուշադրություն և ջերմություն, հակառակ դեպքում ստիպված կլինեք կրել նրա տաքության հետևանքները:

Ցուլ էլեկտրական թեյնիկ է: Շատերը նրան սովորական են համարում, բայց երբ նա դուրս է գալիս իր կարգավորումներից, ավելի լավ է կարմիր հագուստով նրա աչքին չերևալ: Երբ շուրջբոլորը եռուզեռ է, նա, միևնույն է, հանգիստ կանգնում է իր անկյունում և իր գործն անում: Նրան մշտապես անհրաժեշտ են մտերիմներ, ովքեր կշրջապատեն նրան իրենց սիրով և հոգատարությամբ: Հակառակ դեպքում նա կարող է չաշխատել կամ առհասարակ այրվել:

Երկվորյակ- ինտերնետ հասանելիությամբ ցանկացած սարք է: Նա հեշտությամբ կարող են ստանալ ամենաթարմ նորությունները, տեղեկությունները և բամբասանքները: Նրա ուղեղն աշխատում է հատուկ ձևով, ինչի շնորհիվ կարող է հիշել չափազանց շատ տեղեկատվություն, երբեմն նաև` օգտակար:

Խեցգետին- նման է գազօջախի: Նա նույնքան ջերմ է և բարեսիրտ: Հոգ կտանի ամբողջ ընտանիքի մասին: Սովածին իր գրկից բաց չի թողնի: Նրան մենակ թողնել չի կարելի. դա վատ կլինի բոլորի համար:

Առույծ- փոշեկուլ է: Եթե աշխատում է, մեծ աղմուկ է ստեղծում, որպեսզի բոլորը տեսնեն, թե նա ինչքան լավն է: Կոպիտ վարվելու դեպքում կարող է կոտրվել: Նրանք դա չեն ներում:

Կույս- տեսախցիկ է: Նա արտաքին աշխարհի լույսն արտացոլում է իր ընկալման պրիզմայով և երբեմն կարող է ապշեցնող բաներ մատուցել: Իսկական փիլիսոփա է, ով կյանքին նայում է անսովոր անկյունից:

Կշեռքապրում է ռադիոյի պես: Մի անզգույշ շարժում` ալիքը կարգավորելիս, և ամեն ինչ հոդս է ցնդում: Տրամադրությունը տատանվում է մի ծայրահեղությունից մյուսը, միջինը գտնել դժվար է: Նրա կողքին պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր համբերատար են և գիտեն ինչպես վարվել նման հատուկ տեխնիկայի հետ:

Կարիճ- խոհանոցի հրաշալի տեխնիկա է: Ամեն ինչ կմանրացնեն, կկտրատեն և չեն էլ դողա: Մատով անգամ մտնել նրանց գործի մեջ մի՛ փորձեք, եթե դուք ձեզ համար թանկ եք:

Աղեղնավոր- հեռուստացույց է: Կարող է ժամերով զրուցել: Հաճախ նրանց լուրջ չեն վերաբերվում, սակայն նրանք միշտ փորձում են աշխարհը ճիշտ պատկերով մատուցել: Բայց միևնույն է՝ յուրաքանչյուրն այն ընկալում է յուրովի:

Այծեղջյուր- մեծ սառնարան է: Բոլորին դուր է գալիս, բոլորը նրանից միշտ ինչ-որ բան են ուզում: Բայց շատերը մոռանում են, որ ինչ-որ բան վերցնելուց առաջ նախ պետք է այն դնել:

Ջրհոս- գերժամանակակից լվացքի մեքենա է: Ամեն ինչ անում է արդյունավետ, մանրակրկիտ և համառորեն: Խստիվ արգելվում է այս մեքենան ծանրաբեռնել ավելին, քան նա կարող է գործածել: Նրանք սիրում են լվացման նուրբ ռեժիմը` մի մոռացեք:

Ձուկ- սմարթֆոն է: Շատ բան գիտի և շատ բան է կարող անել, բայց դրա համար նրան շատ էներգիա է անհրաժեշտ: Ժամանակ առ ժամանակ նրան անհրաժեշտ է լավ հանգիստ, և որ մարդիկ գոնե մեկ րոպե հեռու մնան նրանի

Լինենք նաև հումորով )))

Կիսվել Facebook-ում