Նախ հասկանանք, թե ինչու է կարտոֆիլը տապակելու ընթացքում փշրվում: Բան այն է, որ երբ կարտոֆիլի մեջ օսլան շատ է՝ փափկացնում և դարձնում է կարտոֆիլը փշրվող
Ի՞նչ անել այս դեպքում
- Անհրաժեշտ է կարտոֆիլը կտրատել և 20 րոպե թողնել սառը ջրում, որից հետո հանել ջրից և չորացնել: Դա կարելի է անել խոհանոցային անձեռոցիկների կամ սրբիչների միջոցով: Հիշե՛ք, որ թաց կարտոֆիլը չի կարելի տապակել, հակառակ դեպքում այն կվառի և համեղ չի ստացվի:
- Պետք է պատրաստել լավ տաքացած թավայի մեջ, ուժեղ կրակի վրա, հակառակ դեպքում այն ոչ թե կտապակվի, այլ կշոգեխաշվի:
- Պետք չէ միանգամից համեմել աղով, քանի որ այն կփափկեցնի կարտոֆիլը ժամանակից շուտ:
- Եթե մեծ քանակությամբ կարտոֆիլ է անհրաժեշտ տապակել, ավելի արդյունավետ կլինի դա անել մաս-մաս: Իսկ որպեսզի տապակվի հավասարապես` պետք է կարտոֆիլը կտրատել հավասար կտորներով:
Պատրաստենք սիրով )))