Ինչպե՞ս տանը պանիր պատրաստել

Պանիր
Պատրաստեք համեղ պանիր Ձեր իսկ ձեռքերով: Կարող եք պատրաստել միանգամից մեծ չափաբաժնով:

Բաղադրիչներ

  • 600 գր կաթնաշոռ (5%)
  • 500 մլ կաթ
  • 1 ճաշի գդալ կարագ
  • 1–1.5 թեյի գդալ խոշոր աղ
  • 1 թեյի գդալ սոդա

Պատրաստման եղանակը

1 Թավայի մեջ լցնել կաթնաշոռը և կաթը, եփել, մինչև շիճուկը իր գույնը փոխի:
2 Լավ քամել, ավելացնել կարագ, աղ, դնել գոլորշու վրա և բլենդերով հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
3 Ավելացնել սոդան և լավ հարել (պետք է դառնա մածուցիկ, ձգվող զանգված):
4 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, լցնել պանրային զանգվածը, հավասարեցնել:
5 Դնել սառնարանում 8–10 ժամ: Հանել, բաժանել կտորների, պահել սառնարանում սննդային տոպրակի մեջ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում