Բաղադրիչներ
300 գ սպանախ
1 ցողուն կանաչ սոխ
3 ցողուն կանաչ սխտոր2 հատ գազար
1 լ բանջարեղենային արգանակ
50 գ արիշտա կամ ցանկացած մակարոնեղեն
ձիթայուղ
սև և կարմիր պղպեղներ
աղ
1 ձու
150 գ յոգուրտ
Արգանակի համար`
1,5-2 լ ջուր
2 հատ գազար
2 գլուխ սոխ
2 ցողուն նեխուր
մաղադանոս
4 ատամիկ սխտոր
աղ
Պատրաստման եղանակը
Արգանակը պատրաստելու համար անհրաժեշտ է գազարը, սոխը, սխտորը, մաղադանոսն ու նեխուրը բաժանել 2 կամ 4 մասի, լցնել ջրով լի կաթսայի մեջ, հենց սկսի եռալ՝ համեմել աղով, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Գազարը խորանարդաձև կտրատել և 5 րոպե միջին ջերմության վրա ձիթայուղով տապակել
Կանաչ սոխն ու սխտորը մանրացնել, ավելացնել գազարին, համեմել աղով և թողնել միջին ջերմության վրա 10 րոպե
Սպանախը լավ լվանալ, ավելացնել տապակին և թողնել 5 րոպե
Ավելացնել բանջարեղենային արգանակը, թողնել ուժեղ կրակի վրա 4 րոպե
Ավելացնել արիշտա կամ ցանկացած մակարոնեղեն, թողնել միջին ջերմության վրա 12 րոպե
Համեմել սև և կարմիր պղպեղներով, անհրաժեշտության դեպքում աղով
Առանձին տարայի մեջ իրար խառնել ձուն, յոգուրտը, ավելացնել ապուրի ջրից, լավ խառնել և լցնել ապուրի մեջ
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ