Երբ նկատում եք, որ ցնցուղն իր դերն արդյունավետ չի կատարում, ուրեմն այն մաքրելու ժամանակն է: Այս հարցում ձեզ կօգնեն քացախը, կիտրոնաթթուն և գազավորված ըմպելիքը:
Որևէ խոր, պլաստիկե տարայի մեջ լցրեք քացախ, կիտրոնաթթու կամ գազավորված ըմպելիք և ցնցուղն ամբողջությամբ ընկղմեք նրա մեջ:
Եթե մաքրում եք քացախով, ապա պետք է թողնել 3 ժամ, այնուհետև լվանալ մաքուր ջրով և խոզանակով:
Կիտրոնաթթուն 1 ժամում կմաքրի ցնցուղի վրա առաջացած կրի նստվածքը: Անհրաժեշտ է 500 մլ եռման ջրում լուծել 1 տուփ կիտրոնաթթու և ցնցուղը դնել նրա մեջ:
Իսկ ամենաարագ միջոցը գազավորված ըմպելիքի` coca cola-ի օգտագործումն է: Ցնցուղն ընկղմեք ըմպելիքի մեջ, թողեք 40-50 րոպե և լվացեք մաքուր ջրով և խոզանակով:
Լինե՛նք տեղեկացված )))