Ինչպես մաքրել սպիտակ պատյանը
Կա 2 տարբերակ
- Առաջինը դա ատամի մածուկի օգտագործումն է : Անհրաժեշտ է խոզանակի օգնությամբ պատյանի ներսն ու դուրսն ամբողջությամբ պատել ատամի մածուկով, թողնել 7-10 րոպե, այնուհետև լվանալ: Պետք է լվանալ նախքան մածուկի չորանալը:
- Երկրորդ տարբերակի համար անհրաժեշտ է վերցնել ցանկացած սպիտակեցնող հեղուկ կամ փոշի, որն իր մեջ քլոր չի պարունակում: Մաքրման գործընթացը նույնն է, ինչ ատամի մածուկի դեպքում:
Ինչպես մաքրել թափանցիկ պատյանը
Այստեղ օգնության կգա սոդան: Անհրաժեշտ է նախ 1 անգամ սովորական ջրով լվանալ պատյանը, ապա դնել այն որևէ տարայիմեջ, և սոդա լցնել նրա վրա: Խոզանակով լավ տրորեք, թողեք մի քանի րոպե և լվացեք:
Այս խնդրին հրաշալի լուծում են տալիս նաև օղին և էթիլային սպիրտը: Անհրաժեշտ է պատյանը դնել նրանց մեջ, այնպես, որ օղին կամ սպիրտը ամբողջությամբ ծածկեն այն: Թողեք մի քանի րոպե և չորացրեք:
Ինչպես մաքրել գունավոր պատյանը
Այս դեպքում սպիրտ կամ սոդա օգտագործել չի կարելի: Բավական է լվացքի օճառից լուծույթ պատրաստել, պատյանը դնել մեջ և թողնել մի քանի րոպե: Եթե ձեռքի տակ չունեք օճառ, կարող եք մաքրել այն կիտրոնի օգնությամբ: պարզապես անհրաժեշտ է կիսել կիտրոնն ու նրանով մաքրել պատըանն ամբողջությամբ, թողնել 10-15 րոպե և լվանալ:
Իհարկե այս միջոցները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե մաքրումն իրականացնեք ճիշտ ժամանակին: պատյաների տեսքը պահպանելու համար անհրաժեշտ է ժամանաճկ առ ժամանկ այս միջոցներով մաքրել:
Լինե՛նք տեղեկացված )))