Ինչպես մաքրել թավան արագ և առանց քերծվածքների

Ամեն մի տնային տնտեսուհի, հավանաբար, ունի այնպիսի թավա, որի վրա շատ համեղ են ստացվում կոտլետները, տապակած կարտոֆիլը և այլ ուտեստներ։

Այսպիսի թավաները, հաճախ ծածկվում են այնպիսի մուրով, որ մաքրելը դառնում է տհաճ և ժամանակատար գործընթաց:

Այս պարզ միջոցը կազատի ձեզ այդ խնդրից։ Ձեզ անհրաժեշտ է խոշոր աղ և կարտոֆիլ:

Թավայի հատակը (կամ ամբողջությամբ) պատեք աղի հաստ շերտով և թողեք 20 րոպե:

Կարտոֆիլը կիսեք և դրանով մաքրեք թավան:

Աղը գործում է որպես հղկող նյութ, իսկ կարտոֆիլի հյութը փափկեցնում է և հեշտությամբ մաքրում մուրը:

Իսկ որ ամենակարևորն է՝ թավայի վրա ոչ մի քերծվածքներ չեն առաջանում:

Լինե՛նք տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում