Բաղադրությունը
- 300 մլ սերուցք,
- 150 գ դառը շոկոլադ,
- 30 մլ կոնյակ,
- 1 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ,
- 1/2 գդալ դարչին:
Պատրաստման եղանակը
Շոկոլադը և սերուցքը դնել թույլ կրակին և անընդհատ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը:
Այնուհետև ավելացնել շաքարավազը և դարչինը: Հենց սկսի եռալ, լցնել կոնյակը և մատուցել: