Վանիլային պաղպաղակ
Բաղադրիչներ
- 250 մլ կաթ
- 250 մլ սերուցք (33-35%)
- 4-6 հատ ձվի դեղնուց
- 80-90 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ վանիլային շաքար
Պատրաստման եղանակը
1 Կաթը եռացնել:
2 Ձվի դեղնուցը, շաքարավազը և վանիլային շաքարը հարել:
3 Ձվով զանգվածի մեջ մաս-մաս ավելացնել կաթը և խառնել:
4 Այս զանգվածը լցնել խորը թասի մեջ և եփել՝ զուգահեռաբար փայտե գդալով անընդհատ խառնելով: Եփել այնքան, մինչև զանգվածը մի փոքր կխտանա (եռացնելու անհրաժեշտություն չկա):
5 Այնուհետև այս զանգվածը թողնել, որ սառչի:
6 Սառը սերուցքը հարել նախ ցածր արագությամբ, ապա հարիչի արագությունը աստիճանաբար ավելացնել:
7 Հարված սերուցքը լցնել կաթով զանգվածի մեջ և լավ խառնել:
8 Այս զանգվածը լցնել որևէ ձևամանի մեջ և դնել սառցախցիկում մոտ 10-12 ժամ, սակայն անհրաժեշտ է 4-5 անգամ զանգվածը սառցախցիկից հանել և բլենդերով հարել, որպեսզի մեջը գնդիկներ չմնան:
9 Պաղպաղակը մատուցելիս այն զարդարել հատապտուղներով կամ ըստ ցանկության: