Ինչպե՞ս տանը լոշիկներ պատրաստել

Բաղադրությունը

  • 350 գ ալյուր (10-20 գ էլ խմորի հետ աշխատելու համար),
  • 1 թեյի գդալ աղ,
  • 2 ճաշի գդալ ձեթ,
  • 200 մլ տաք ջուր:

Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ լցնել աղը, խառնել և ավելացնել ալյուրի վրա:

Այնուհետև ալյուրի վրա ավելացնել ձեթը, և խառնել զանգվածը՝ սկզբում գդալով, իսկ հետո ձեռքով:

Խմորը ձեռքերով լավ տրորել և թողնել, որ հանգստանա մոտ 20-30 րոպե:

Խմորը բաժանել 8 գնդի, գնդերը 10 րոպե ծածկված թողնել և հետո սկսել գրդնակել (15-16 սմ):

Հաստ հատակով թավան լավ տաքացնել, լոշիկը դնել մեջը և երկու կողմից կարմրացնել:

Նախ կարմրացնել մի կողմից, հետո շուռ տալ: Այս ժամանակ լոշիկը կսկսի փքվել, իսկ 3-րդ անգամ շուռ տալիս փքվածությունը կսկսի իջնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում