Բաղաադրությունը (2լ պատրաստելու համար)
- 2 լիմոն,
- 4 ճաշի գդալ շաքարավազ,
- 2-3 տերևիկ անանուխ,
- ջուր:
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել և թողնել, որ հովանա:
Մաքրել լիմոնի կեղևը, մանր կտրել, այնուհետև վրան ավելացնել շաքարավազը և սկսել գդալով լավ տրորել, այնպես, որ լիմոնից հեղուկը որքան հնարավոր է դուրս գա:
Անանուխը մանր կտրատել, ավելացնել լիմոնով և շաքարավազով զանգվածի վրա:
Վերջում ավելացնել ջուրը:
Լիմոնադը պատրաստ է: