Ինչպե՞ս տանը արագ և պարզ բաղադրատոմսով հաց թխել

Բաղադրությունը

  • 350 գ ալյուր,
  • 5 գ խմորիչ,
  • 1 թեյի գդալ շաքարավազ,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 210 մլ տաք ջուր,
  • 30 գ ձեթ:

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել շաքարավազ, աղ, խմորիչ և խառնել:

Այնուհետև ավելացնել տաք ջուր, ձեթ և խմոր հունցել:

Խմորը տրորել 5-10 րոպե: Ստացվում է բավականին կպչուն խմոր:

Ձեռքերը ձեթոտել, խմորը գունդ դարձնել, ամանի մեջ դնել ու ծածկել: Թողնել, որ 30 րոպե հասունանա:

Հասունացած խմորը հանել ամանից, վրան ալյուր շաղ տալ և ձեռքերով բացել:

Խմորը ռուլետի պես երկարությամբ փաթաթել, իսկ երբ արդեն երկար է, լայնությամբ փաթաթել: Խմորը կրկին շատ քիչ բացել ձեռքերով և բատոնի տեսք տալ:

Ձևամանի հատակին ալյուր քսել, խմորը դնել մեջը և ծածկել: Այդպես թողնել 20 րոպե:

20 րոպե անց՝ թխելուց անմիջապես առաջ, խմորի վրա կաթ կամ ջուր քսել, ալյուր շաղ տալ, դանակով փոքր ոչ խորը կտրվածնքեր կտրել:

Թխել 180-190 ջերմաստիճանում 30-35 րոպե, մինչև հացը ոսկեգույն մակերես կունենա:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում