Ինչպե՞ս պատրաստել «Սացիվի»

Բաղադրությունը

  • 1 կգ հավի կրծքամիս կամ ամբողջական հավ,
  • 600 գ ընկույզ,
  • 2 հատ սոխ,
  • 2-3 ատամիկ սխտոր,
  • 1 ճաշի գդալ խմելի սունելի,
  • 0.5 ճաշի գդալ քրքում (զաֆրան (նաև շաֆրան)), 
  • 1 ճաշի գդալ չորացրած մանր համեմ,
  • 1 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուր,
  • աղ,
  • կարմիր պղպեղ,
  • քացախ (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը

Հավի միսը խաշել և կտրատել:

Սոխը կտրատել և և շատ քիչ տապակել այնքան, որ գույնը չփոխվի:

Հավի արգանակից լցնել էլեկտրական հարիչի մեջ, ավելացնել ընկույզը, չորացրած մանր համեմը, կարմիր պղպեղը, զաֆրանը, խմելի սունելին, սխտորը, տապակված սոխը, աղը և լավ հարել:

Այս զանգվածը լցնել թավայի մեջ, ավելացնել եգիպտացորենի ալյուրը, լավ խառնել և եփել:

Երբ սկսի տաքանալ, հավի կտորներն ավելացնել մեջը, շարունակել եփել մոտ 10 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում