Ինչպե՞ս պատրաստել հավի կրծքամիսը թթվասերային սոուսով

Բաղադրությունը

  • 2 հատ հավի կրծքամիս,
  • 130 գ թթվասեր,
  • 4 ատամիկ սխտոր,
  • բրինձ,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել , տապակել՝ պարբերաբար խառնելով և համեմել աղով ու պղպեղով:

Սոուսը պատրաստելու համար թթվասերը, ճզմված սխտորը, աղը և պղպեղը խառնել:

Սոուսն ավելացնել տապակված մսի վրա, այդպես մի փոքր էլ եփել:

Մատուցել բրնձով, որի համար հարկավոր է առանձին թավայով ջուր եռացնել և խաշել բրինձը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում