Բաղադրիչներ
1 կգ գազար
5 ատամիկ սխտոր
1,5 ճ/գ շաքարավազ
0,5 ճ/գ աղ
0,5 համեմի աղացած սերմ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
կծու պղպեղ
100 մլ ձեթ
0,5 ճ/գ 70% քացախ
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով ավելացնել աղ, շաքարավազ, լավ խառնել (չճզմել)
Ավելացնել մանրացրած սխտոր, լավ խառնել, ավելացնել աղ, համեմի աղացած սերմ, կարմիր քաղցր պղպեղ, մի պտղունց կծու պղպեղ և լավ խառնել
Ավելացնել ձեթ, քացախ, լավ խառնել, թողնել 15 րոպե, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))
Բարի ախորժակ