Բաղադրիչներ
400 գ խաշած բրինձ
1 գազար
20 գ կանաչ սոխ
աղ
40 գ երշիկ (կարող եք փոխարինել բանջարեղենով)
0,5 ճ/գ քրքում
4 կտոր պանիր
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Խաշած բրնձին ավելացնել մանր կտրատած երշիկ, գազար, կանաչ սոխ, աղ, քրքում, լավ խառնել, բաժանել 4 մասի
Յուրաքանչյուրը բացել, 1-ական կտոր պանիր դնել, փակել և կոտլետի ձև տալ
Առանձին տարայի մեջ սոյայի սոուս լցնել, ավելացնել մեղր, լավ խառնել
Բրնձե կոտլետները տապակել և շրջելուց քսել պատրաստած սոուսը
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ