Բաղադրությունը
- 1 բաժակ ոսպ,
- 2 բաժակ ջուր,
- 2 հատ գազար,
- 2 հատ սոխ,
- 1 հատ բուլղարական պղպեղ,
- մաղադանոս,
- աղ,
- պղպեղ,
- համեմունքներ,
- կարմիր քաղցր պղպեղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Ոսպը լվանալ և նախապես գիշերը թրջել:
Սոխը կտրատել, և սոխարած պատրաստել:
Գազարը քերիչով անցկացնել:
Մաղադանոսը մանր կտրատել:
Գազարը և պղպեղը առանձին-առանձին տապակել:
Ոսպի ջուրը դատարկել և թարմ ջուր լցնել: Ավելացնել մաղադանոսը, տապակված գազարը, բիբարը, սոխը, կարմիր և սև պղպեղը, համեմունքները, աղը ու լավ խառնել:
Սկզբում եփել ուժեղ կրակի վրա, իսկ հետո երբ սկսի եռալ, կրակը թուլացնել և պարբերաբար խառնել:
Բարի ախորժակ