Ինչպե՞ս ազատվել պլաստիկե պատուհանների ջերմային խտացումներից:

Խտացում առաջանում է. Երբ ներսի և դրսի ջերմաստիճանի տարբերությունը շատ է։ Պատուհանները սկսում են գոլորշիանալ + 18 °- ից սկսած և ցածր

Սա տեղի է ունենում, քանի որ պլաստիկե ապակին չի կատարում օդի շրջանառություն և սենյակում կուտակված խոնավությունը նստում է ամենացուրտ առարկաների վրա` ապակիների, պատուհանագոգերի։

Windowsill and glass covered in condensation water droplets

Այս երևույթը կարող է տեղի ունենալ նաև արտադրական թերությունների պատճառով: Այս դեպքում խոնավություն կարող է առաջանալ ապակու ներսում, իսկ եթե խոնավությունն առաջանում է ապակու վրա, ապա պետք է մտածել ջերմամեկուսացման և սենյակի տաքացման մասին։

Նախ պետք է ուշադրություն դարձնել պատերի վիճակին: Անբավարար ջերմամեկուսացումը խտացման պատճառներից մեկն է: Այս դեպքում պետք է մտածել սենյակի պատերի ջերմամեկուսացման մասին, որը պետք է անել կամ ներսից կամ դրսից, և ցանկալի է վերանորոգման ժամանակ:

Այս տարբերակով ձմռանը կլինի տաք, իսկ ամռանը հով:

Մյուս տարբերակը ապակու ջերմաստիճանի բարձրացումն է: Սրա համար ջերմային մարտկոցները հիմնականում տեղադրվում են պատուհանների տակ, որպեսզի տաք օդը բարձրանալով` տաքացնի նաև պատուհանները:

Այս երևույթը կարող է առաջանալ նաև անբավարար օդափոխությունից, այնպես որ ապավոհեք տան լիարժեք օդափոխությունը։

Դա կարելի է անել, պարզապես հաճախակի պատուհանները բացելով

Լինենք տեղակացված

Կիսվել Facebook-ում