Բաղադրիչներ
7-8 հավի բուդ + 1 թ/գ աղ
6 հատիկավոր պղպեղ
1 դափնու տերև
1 կգ խաշած կարտոֆիլ
200 գ պանիր
աղ, սև պղպեղ
սամիթ
300 մլ ձեթ
4 ճ/գ ալյուր
3 ձու
150 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Մսին ավելացնել ջուր, աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և խաշել

Միսը ոսկորից առանձնացնել։ Ոսկորի վրա եղած բոլոր ավելորդ մասերը հեռացնել

Ոսկորը թողնել մի կողմ, իսկ միսը կտրատել, ավելացնել քերած պանիր

Խաշած կարտոֆիլին ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լավ խառնել, ավելացնել մանրացրած սամիթ, անհրաժեշտության դեպքում՝ աղ, սև պղպեղ, լավ խառնել

7-8 հատ մեկ բռի չափ գնդիկներ անել, ապա բացել, դնել առանձնացված ոսկորի մի մասը և հավի բդիկի ձև տալ


Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ և տապակել առատ ձեթի մեջ

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ