Բաղադրիչներ
1 հավ
4 ատամիկ սխտոր
300 մլ արգանակ
10 գ ժելատին
սև պղպեղ
պապրիկա
1 ճ/գ բազուկի հյութ
Արգանակի համար`
1 գլուխ սոխ
1 հատ գազար
2 հատ դափնու տերև
6-8 հատ սև հատիկավոր պղպեղ
2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Արգանակը պատրասըելու համար անհրաժեշտ է հավը դնել եռացող ջրի մեջ, ավելացնել ամբողջական գազար, սոխ, դափնու տերև, հատիկավոր պղպեղ, աղ և խաշել մինչև պատրաստ լինելը

Ժելատինին սառը ջուր ավելացնել, թողնել, ապա լցնել տաք արգանակի մեջ։ Բազուկն (հում վիճակում) անցկացնել մանր քերիչով և հյութը քամել

Հավի միսն առանձնացնել ոսկորից, համեմել սև պղպեղով, պապրիկայով, ավելացնել ճզմած սխտոր

Ավելացնել արգանակը, բազուկի հյութը և լավ հարել բլենդերով

Պլաստիկ շշի վերին հատվածը հեռացնել և ստացված զանգվածը լցնել շշի մեջ

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 գիշեր թողնել սառնարանում

Հանել սառնարանից, հեռացնել պլաստիկե շիշը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ