Իդեալ: Այս թխվածքը համտեսելու համար արժե ծախսված ժամանակը

Խմորի համար հարկավոր է

4 հատ ձու,

400 գր ալյուր,

3 ճաշի գդալ մեղր,

150 գ շաքարավազ,

ընկույզ՝ ըստ ճաշակի,

մի փոքր վանիլին,

0.5 ճաշի գդալ քացախ,

1 թեյի գդալ սոդա:

Կրեմի համար հարկավոր է

400 գր եփած խտացրած կաթ,

50 մլ կոնյակ,

150 գր կարագ,

մի փոքր վանիլին:

Պատրաստման եղանակը

Խորը աման վերցնել, ձուն ջարդել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և լավ հարել: Հարել այնքան, մինչև փրփրած և փքված զանգված կստացվի:

Մեկ այլ ամանի մեջ ալյուրը և սոդան մաղով անցկացնել, հետո լավ խառնել:

Կրկին վերադառնալ առաջին ամանին, որի մեջ հարվել էր ձուն:  Ստացված զանգվածին ավելացնել ծորացող մեղրը և կրկին մի լավ խառնել, մինչև միասեռ զանգված ստանալը:

Այնուհետև այս զանգվածին ավելացնել քացախը և շարունակել խառնել: Հետո կամաց-կամաց ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբառ խառնելով:

Ընկույզը մանր կտրատել, ավելացնել խմորի մեջ և կրկին խառնել: Ընկույզը կարելի է նախապես մի փոքր չորացնել ջեռոցում:

Ստացված խմորը բաժանել 2 մասի:

Ձևամանի մեջ հարկավոր է յուղաթուղթ դնել և վրան տարածել խմորի մի մասը:

Թխել 180 ջերմաստիճանում 20-30 րոպե:

Պատրաստի շերտերը հավասարեցնել՝ կտրելով ծայրերը:  Ավելացած կտրոներով ձևավորել թխվածքը:

Ստացված շերտերի վրա թխելուց հետո առաջացած ուռուցիկ մասերը ևս կտրել երկայնքով:

Բոլոր շերտերը թրջել շաքարաջրով կամ թեյով:

Պատրաստել կրեմը: Նախ լավ հարել կրեմը, այնուհետև ավելացնել եփած խտացրած կաթը, շարունակել հարել: Դրանից հետո ավելացնել կոնյակը, մի փոքր վանիլին՝ ըստ ցանկության, և ևս մեկ անգամ հարել:

Կրեմը քսել շերտերին: Ձևավորել փշրանքներով, ընկույզով և շոկոլադով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում