Իդեալական տորթ, որը հարմար է մատուցել և՛ թեյի, և՛ սուրճի հետ։ Տորթ «Նարինջ»

Բաղադրիչներ

2 շերտավոր խմոր

10 մլ նարնջի հյութ

10 գ շաքարավազ

Կաղապարի չափը՝ 22 սմ

350 մլ սերուցք

50 գ շաքարի փոշի

250 գ յոգուրտ

1 նարնջի կեղևի քերուկ

2 նարինջ + 50 գ շաքարավազ

30 գ եգիպտացորենի օսլա

Պատրաստման եղանակը

1 շերտավոր խմորը շրջանաձև կտրել, ծակծկել պատառաքաղով, նարնջի հյութ քսել, շաքարավազ ցողել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե։ Ավելորդ հատվածները նույնպես թխել, փշրել և թողնել մի կողմ

Սերուցքին ավելացնել շաքարի փոշի, լավ հարել և մի մասը լցնել արդեն պատրաստ խմորի վրա

Նարինջը կտրատել, ավելացնել կեղևի քերուկ, շաքարավազ, եգիպտացորենի օսլա, դնել կրակին, և եփել այնքան, մինչև դառնա թանձր զանգված։ 1 մասն ավելացնել խմորրեղենին, դարձյալ սերուցքային կրեմ քսել և նորից նարնջի կրեմ

1 շերտավոր խմորը շրջանաձև կտրել, նարնջի հյութ քսել, շաքարավազ ցողել, բաժանել եռանկյունաձև մասերի և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շարել խմորեղենի վրա, կենտրոնում 1 ճ/գ նարնջի կրեմ լցնել և 2 ժամ թողնել սառնարանում

Խմորի փշրանքներով զարդարել տորթի կողային հատվածները, իսկ վերևի հատվածին շաքարի փոշի ցանել։ Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում