Բաղադրիչներ
6 կտոր խոզի փափկամիս
3 մարինացված վարունգ
2-3 կարտոֆիլ
2 գլուխ սոխ
3 ճ/գ թթվասեր
աղ, սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
Միսը 2 կողմից ծեծել, համեմել աղով, սև պղպեղով, յուրաքանչյուրի վրա 1-ական թ/գ թթվասեր լցնել, լավ տարածել, շարել իրար վրա և թողնել մի կողմ
6 փոքրիկ փայտիկներ վերցնել, դնել ջրի մեջ, թողնել մի կողմ
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, 1 թ/գ թթվասեր, լավ խառնել և թողնել 20 րոպե
Երկարությամբ կտրատել կարտոֆիլն ու վարունգը
Յուրաքանչյուր մսի մեջ մի քանի հատիկ կարտոֆիլ, 1 կտոր վարունգ, սոխ դնել, ավելացնել կարմիր պղպեղ և փաթաթել
Ամրացնել արդեն թաց փայտիկով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ