Բաղադրիչներ
8 խաշած ձու
1 ճ/գ մայոնեզ
1/2 թ/գ մանանեխ
աղ
սև և կարմիր պղպեղներ
1/2 թ/գ սխտորի փոշի
1 փոքր թթու վարունգ
2-3 կտոր բեկոն
Պատրաստման եղանակը
Ձվերը երկարությամբ կիսել, դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել

Դեղնուցները ճզմել, ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել մանր կտրատած թթու վարունգ, լցոնել ձվի սպիտակուցները

Բեկոնը կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել ձվին և մատուցել )))

Բարի ախորժակ