Իդեալական նախուտեստ կարող է լինել, որը և՛ գեղեցիկ տեսք ունի, և՛ հագեցնող է։ Հավի մսով ռուլետներ

Բաղադրիչներ

450 գ շերտավոր խմոր

350 գ հավի կրծքամիս

1 պղպեղ

60 գ պանիր

1 ձու

1/2 թ/գ սպիտակ քնջութ

1/2 թ/գ սև քնջութ

Միսը մարինացնելու համար՝

1 թ/գ տոմատի մածուկ

3 ճ/գ ձեթ

1/2 թ/գ աղ

1 թ/գ կծու պղպեղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը բարակ, միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, կարմիր քաղցր և կծու պղպեղներ, տոմատի մածուկ, ձեթ, լավ խառնել և 1 ժամ թողնել սառնարանում

Առանց ձեթի մի քանի րոպե տապակել (շատ չթողնել, որպեսզի չչորանա)

Շերտավոր խմորը մի փոքր գրտնակել, կենտրոնում լցնել տապակած միսը, ապա կիսալուսնաձև կտրատած պղպեղ, քերած պանիր և ռուլետի պես փաթաթել

Բաժանել մասերի, պատել ձվով, ցողել սև և սպիտակ քնջութ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում