Բաղադրիչներ
10 կտոր խոզապուխտ
5 կտոր պանիր
սև պղպեղ
օրեգանո
2 ձու
1 թ/գ մանանեխ
պաքսիմատ
Պատրաստման եղանակը
2-ական կտոր խոզապուխտ դնել, ավելացնել սև պղպեղ, օրեգանո, 1-ական կտոր պանիր և ռուլետի պես փաթաթել

2 ձվին ավելացնել մանանեխ, լավ խառնել։ Ստացված փաթաթանները թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի և նույն հաջորդականությամբ ևս 1 անգամ

Տապակել առատ ձեթի մեջ և մատուցել )))

Բարի ախորժակ