Բաղադրիչներ
700 գ աղացած միս
4 խաշած կարտոֆիլ
250 գ պանիր
2 գլուխ սոխ
2 գազար
1 պղպեղ
250 գ տոմատի սոուս
2 ձու
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն, ուրց, օրեգանո
աղ
150 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, քիմիոն, օրեգանո, 200 գ քերած պանիր, 1 գլուխ մանր կտրատած սոխ

Խաշած կարտոֆիլը ճզմել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լավ խառնել, ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում

1 գլուխ սոխը, գազարը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, 10 րոպե թողնել միջին ջերմության կրակի վրա

Ավելացնել տոմատի սոուս, աղ, սև պղպեղ, օրեգանո, ջուր և ևս 2 րոպե թողնել ցածր ջերմության կրակի վրա

Ստացված զանգվածի մի մասը լցնել կաղապարի մեջ: Մսից գնդեր ձևել, շարել կաղապարի մեջ, ավելացնել բանջարեղեի մնացած մասը

Ավելացնել 50 գ քերած պանիր և դնել 190°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ