Իդեալական բուլկիներ տնական համբուրգերներ պատրաստելու համար

Բաղադրությունը

  • 250 մլ կաթ,
  • 250 մլ ջուր,
  • 125 մլ ձեթ,
  • 2 ճաշի գդալ շաքարավազ,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 10 գ խմորիչ,
  • 900-1000 գ ալյուր:

Պատրաստման եղանակը

Խորը աման վերցնել, մեջը լցնել գրեթե տաք կաթը, գրեթե տաք ջուրը, շաքարավազը, խմորիչը, 6 ճաշի գդալ ալյուրը և լավ խառնել:

Այս զանգվածը կափարիչով ծածկել և այդպես 20 րոպե թողնել:

20 րոպե անց զանգվածի մեջ ավելացնել աղ, ձեթ և լավ խառնել:

Այնուհետև մաս-մաս ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբար խառնելով: Սկզբում խառնել գդալով, իսկ հետո ձեռքերով:

Ստացվում է փափուկ և էլաստիկ խմոր:

Խմորը բաժանել 2 հավասար գնդի, և յուրաքանչյուր մասը ձեռքերով տրորել:

Գնդերը մոտ 1 սմ հաստությամբ գրտնակել, հետո դնել իրար վրա, և բաժակի կամ ձևավորման համար նախատեսված որևէ շրջանաձև իրի օգնությամբ շրջաններ կտրել:

Կտրելուց հետո ավելացած խմորը հավաքել և կրկին նույն կերպ գրտնակել ու կտրել:

Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, և կտրորները դասավորել մեջը՝ որոշակի հեռավորությամբ:

Կտորները որևէ սրբիչով ծածկել և այդպես 1 ժամ թողնել:

Թխելուց առաջ կտրոներին տաք/գոլ ջուր քսել, և դրանց վրա քունջութ շաղ տալ:

Թխել նախապես տաքացված ջեռոցում՝ 180 ջերմաստիճանում, մոտ 25 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում