Բաղադրիչներ
500 գ հավի խաշած կրծքամիս
100 գ ընկույզ
2 ատամիկ սխտոր
300 գ սունկ
2 միջին մեծության սոխ
2-3 մարինացված վարունգ
250 գ մայոնեզ + թթվասեր
50 գ պանիր
50 ձեթ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը կգոլորշիանա, ապա ավելացնել ձեթ, աղ, սև պղպեղ, թողնել 1 րոպե և վերցնել կրակից
Սոխը կիսալուսնաձև կտրատել, առանձին թավայի մեջ տապակել, ավելացնել աղ և վերցնել կրակից
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած ընկույզ, սխտոր, մայոնեզ, լավ խառնել, 1 շերտ դնել մատուցվող ափսեյի մեջ և լավ ամրացնել
Ավելացնել տապակած սունկը, մարինացված վարունգ, տապակած սոխի մի մասը
Ավելացնել մսի մնացած մասն արդեն առանց ամրացնելու և տապակած սոխի մնացած մասը
Ավելացնել քերած պանիր, թողնել 20 րոպե և մատուցել )))
Բարի ախորժակ