Օգնու՞մ է նիհարել: Շնորհիվ իր մեջ պարունակող պեկտինային նյութերի, բջջանյութերի, կոճապղպեղը օգնում է մարսողական համակարգին: Այն խթանում է ստամոքսի մարսողական գեղձերի արտազատումը` բարենպաստ ազդեցություն ունենալով միկրոֆլորայի և աղիների աշխատանքի վրա: Միևնույն ժամանակ դուք ավելի քիչ կտառապեք գազերի առաջացումից, տոքսիններն ավելի արագ կերանան, և նյութափոխանակությունը կարագանա։ Ինչպես նաև կանխում է ճարպային հյուսվածքների կուտակումը:
Կոճապղպեղն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգտակար է հատկապես միզամուղ ընդունողների համար, քանի որ հեղուկի հետ մեկտեղ օրգանիզմից դուրս է գալիս նաև մեծ քանակությամբ կալիում, կոճապղպեղն այն վերականգնում է:
Հարուստ է նաև մագնեզիումով որն անփոխարինելի է նյարդային համակարգի աշխատանքի, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի և օրգանիզմից թունավոր տարրերի հեռացման համար։ Ավելին, մագնեզիումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի կաթվածից հետո մարդու վիճակի վրա: Ինչպես նաև նպաստում է արյան ճնշման ճիշտ պահպանմանը, ապահովում է արյան մակարդումը, կարգավորում ֆերմետների աշխատանքը:
Կոճապղպեղը պայքարում է խոլեստերինի կուտակման, արյան շաքարի բարձրացման դեմ, ամրացնում է արյան անոթները և կանխում թրոմբների առաջացումը, ամրացնում է իմունային համակարգը:
Ինչ վերաբերում է օգտագործման ճիշտ չափաքանակին, ապա դա կախված է օրգանիզմի անհատական արձագանքից: Հում կոճապղպեղը օրական 5-10 գ-ից ավել չի կարելի ուտել: Կարելի է օգտագործել ճաշատեսակների, աղցանների և թեյերի մեջ:
Ինչո՞վ կարող է վնասակար լինել: Հրաժարվել կամ քիչ քանակությամբ օգտագործել, եթե`
1. Օգտագործվում է շաքարն իջեցնող, արյունը նոսրացնող դեղամիջոցներ, քանի որ նույնպիսի հատկություն ունի նաև կոճապղպեղը
2. Աղիքի բորբոքային հիվանդությունների դեպքում` գաստրիտ
3. Սրտի, լեղապարկի, լյարդի հիվանդությունների սրման, լորձաթաղանթների վնասվածքի, արյունահոսության ժամանակ
4. Որոշ հակաբոորբոքային դեղեր ընդունելիս (ասպիրին, անալգին, իբուպրոֆեն և այլն)
5. Շատ բարձր ջերմության, հղիության 2-3 եռամսյակների ժամանակ
6. Հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին
Լինե՛նք տեղեկացված )))