Թույլ մի՛ տվեք, որ կոկորդի ցավը փչացնի ձեր օրը: Այս բույսը լավագույն միջոցն է, կոկորդի և բերանի խոռոչի ողողման համար:

Ունեք տհաճ զգացողություն բերանում և կոկորդում, քերծվածքի զգացում, ցավ, լնդերն արյունահոսում կամ ցավում են, ապա ձեզ անհրաժեշտ է հենց այս բույսը` եղեսպակը (шалфей):

Եղեսպակը հայտնի է որպես հնագույն բուժման միջոց:

Եղեսպակն ունի հակաբիոտիկ, հակասնկային, հակասպազմոդիկ, հակաօքսիդանտ և միզամուղ հատկություն:

Այն օգտագործվում է մրսածության, ձայնի խռպոտության համար, հանգստացնում է կոկորդի ցավը, ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է ստամոքսի փքվածության դեպքում, մաքրում է արյունն ու լյարդը, կարգավորում է քրտնարտադրությունը:

Հիմնականում օգտագործվում է թեյի կամ կոկորդը ողողելու հեղուկի տեսքով:

Եթե այն օգտագործում եք թեյի տեսքով, ապա մի չարաշահեք այն՝ խմեք ժամանակ առ ժամանակ: 1 թ/գ եղեսպակն ավելացրեք 1 բաժակ եռման ջրին, ծածկեք 1-2 րոպե և խմեք: Կարող եք օգտագործել նաև այլ բույսերի հետ միասին:

Եթե այն օգտագործում եք կոկորդը ողողելու համար, ապա ձեզ անհրաժեշտ է 2 թ/գ եղեսպակն ավելացնել 1 բաժակ եռման ջրի մեջ, ծածկել այն, թողնել 10 րոպե թրմվի, որից հետո կարելի է ողողել բերանի խառոչը կամ կոկորդը և մի քանի վայրկյան թողնել այն բերանում:

Լինենք տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում