Բաղադրությունը
- 300-350 գ ալյուր,
- 1.5 թեյի գդալ խմորիչ,
- մոտ 5 ճաշի գդալ շաքարավազ,
- 2/3 թեյի գդալ աղ,
- 1 հատ ձու,
- 150 մլ կաթ,
- 50 գ հալեցրած կարագ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել, աղը, շաքարավազը, խմորիչը և խառնել:

Այնուհետև ավելացնել մի փոքր հարված ձուն, տաք կաթը, հալեցրած կարագը, խառնել ու փափուկ խմոր հունցել:

Եթե խմորը ձեռքերին է կպչում, ապա մի փոքր էլ ալյուր ավելացնել:
Պատրաստի խմորը ծածկել և 1.5 ժամ թողնել տաք վայրում, որ հասունանա:

Դրանից հետո խմորը կրկին տրորել, և գնդաձև բուլկիներ ձևավորել:
Ձևավորված բուլկիները դնել ամանի մեջ, ծածկել սրբիչով և 40 րոպե թողնել տաք վայրում:

1 ձվի դեղնուցը և 1 ճաշի գդալ ջուրը կամ կաթը պատառաքաղով մի փոքր հարել և քսել բուլկիների վրա:
Թխել 180 ջերմաստիճանում 20-25 րոպե:

Պատրաստի բուլկիների վրա կարագ քսել, սրբիչով ծածկել մի որոշ ժամանակ և նոր համտեսել:
Բարի ախորժակ