Խնձորով և տանձով թխվածք
1 ժամ 30 րոպե
Բաղադրիչներ
- 800 գ խնձոր կամ տանձ (կարելի է միայն մեկը)
- 100 գ կաթ
- 30 գ հալեցրած կարագ
- 70 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 հատ ձու
- 50 գ շաքարավազ
- 10 գ վանիլային շաքարավազ
- 1 պտղունց աղ
Շտրեյզել (փշրանքներ մակերեսի համար)
- 80 գ ալյուր
- 30 գ շաքարավազ
- 10 գ վանիլային շաքարավազ
- 40 գ փափուկ կարագ
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
1 Ձուն, շաքարավազը, աղը և վանիլային շաքարավազը հարել:
2 Ավելացնել կաթ և հալեցրած կարագ ու հարել:
3 Մաղված ալյուրը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել զանգվածի մեջ ու հարել:
4 Ձևամանի (10*22 սմ) հատակին և պատերին ձեթ քսել, ու ձևամանը ծածկել յուղաթղթով:
5 Խնձորը և տանձը մաքրել, բարակ կտրել, լցնել խմորի մեջ ու զգուշությամբ խառնել:
6 Այնուհետև խնձորի և տանձի կտորները դնել ձևամանի մեջ և վրան լցնել խմորի զանգվածը:
7 Թխել 180-190 ջերմաստիճանում մոտ 30 րոպե:
8 Շտրեյզելը պատրաստելու համար փափուկ կարագը, ալյուրը, շաքարավազը, աղը և վանիլային շաքարավազը խառնել պատառաքաղով, իսկ հետո ձեռքերով տրորել:
9 Թխվածքը ջեռոցից հանել, վրան շաղ տալ շտրեյզելը և կրկին թխել ևս 20 րոպե:
10 Պատրաստի թխվածքը մոտ 2 ժամ թողնել, որ սառչի, որպեսզի այն իր ձևը չկորցնի: