Թխվածք, որը համեղ է բոլոր տեսակի միջուկներով

Բաղադրությունը

  • 2 բաժակ ալյուր,
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 0.5 բաժակ ձեթ,
  • 0.5 բաժակ տաք ջուր,
  • շոկոլադ (միջուկի համար):

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել շաքարի փոշին և փխրեցուցիչը, խառնել:

Այնուհետև ավելացնել ձեթն ու տաք ջուրը, գդալով խառնել, իսկ հետո խմոր հունցել:

Խմորը 15 րոպե թողնել, որ հանգստանա, ապա բաժանել 2 մասի և գրտնակել:

Բացված խմորը եռանկյունաձև կտրատել, լայն ծայրին դնել միջուկը կամ այլ նախընտրելի միջուկ և փաթաթել:

Թխելուց առաջ յուրքանչյուր կտորին ձու քսել և թխել 170 ջերմաստիճանում 20-25 րոպե:

Պատրաստի, բայց դեռ տաք թխվածքը թաթախել շաքարի փոշու մեջ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում