Փխրուն թխվածքաբլիթների պարզ բաղադրատոմս

Արագ պատրաստվող թխվածքաբլիթներ
40 րոպե

Բաղադրիչներ

  • 90 գ շաքարավազ
  • 80 մլ ձեթ
  • 1 հատ ձու
  • 1 հատ ձվի դեղնուց
  • 260 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • կիտրոնի կամ նարնջի ցեդրա
  • վանիլին
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

1 1 ձուն և մեկ ձվի դեղնուցը, շաքարավազը և աղը խառնել:
2 Ավելացնել ձեթը ու լավ խառնել:
3 Այնուհետև ավելացնել լիմոնի ցեդրան, 2 ճաշի գդալ ալյուրը, փխրեցուցիչը ու կրկին խառնել:
4 Վերջում մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ յուրաքանչյուր անգամ խառնելով:
5 Խմորին երշիկի պես երկարավուն տեսք տալ և բաժանել 4 հավասար մասի:
6 Յուրաքանչյուր մասին կրկին բարակ ու երկար երշիկի տեսք տալ ու կտրատել կտորների:
7 Բլիթները դնել  յուղաթղթով ծածկված ջեռոցի ձևամանի մեջ:
8 Թխել 15 րոպե 180 ջերմսատիճանում:
9 Ցանկության դեպքում մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Կիսվել Facebook-ում