Բաղադրիչներ
100 գ օսլա
200 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
1 ձու
125 գ շաքարավազ
100 գ հալեցրած կարագ
1 ճ/գ մայոնեզ
1 ճ/գ ձեթ
աղ
մարմելադ կամ նուշ, շոկոլադ և այլն
եփած խտացրած կաթ
կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը, մի պտղունց աղը խառնել իրար, ավելացնել հալած կարագը, լավ խառնել, ավելացնել մայոնեզը և լավ խառնել
Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խառնել, ավելացնել ձեթ և խմոր հունցել: Պետք է ստացվի փափուկ խմոր
Փոքրիկ գնդիկներ անել: Մարմելադը փոքրիկ կտորների բաժանել և յուրաքանչյուր գնդիկի մեջ մեկական դնել, փակել և նորից գնդիկի ձև տալ
Տեղափոխել ջեռոցի համար նախատեսված թավայի վրա, դնել իրարից որոշակի հեռավորության վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Արդեն պատրաստ բլիթների երեսը պատել եփած խտացրած կաթով
Կոկոսի փաթիլներ ցողել և մատուցել )))
Բարի ախորժակ