Բաղադրիչներ
3 ձու
180 գ շաքարավազ
½ թ/գ աղ
300 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
200 գ նուշ կամ չամիչ, չորամիրգ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, աղ, լավ խառնել, ավելացնել նուշ
Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորը բաժանել 2 մասի, հավասարապես լցնել թավայի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կտրատել և մատուցել )))
Բարի ախորժակ