Թթվասերով տնական նրբահամ տորթ

Բաղադրություն

Խմոր

  • 2 հատ ձու,
  • 120-150 գ շաքարավազ,
  • 250 գ թթվասեր,
  • 10 գ փխրեցուցիչ,
  • 10 գ կակաո,
  • 180 գ ալյուր,
  • 1 պտղունց աղ:

Կրեմ

  • 400 գ (20% և ավել յուղայնությամբ թթվասեր),
  • 1-2 ճաշի գդալ շաքարի փոշի,
  • 10 գ վանիլին:

Պատրաստման եղանակը

Ձվի վրա աղ ավելացնել և հարել, հետո աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ կրկին զուգահեռ հարելով:

Ավելացնել բարձր յուղայնությամբ թթվասերը և հարել:

Ալյուրը մաղել, ավելացնել փխրեցուցիչը, խառնել ու մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի վրա:

Ալյուրն ավելացնելիս զանգվածը հարել ցածր արագությամբ:

Ձևամանի հատակը ծածկել յուղաթղթով կամ փայլաթղթով և վրան ձեթ քսել:

Խմորը բաժանել 2 մասի՝ 1/3 և 2/3:

2/3 մասի մեջ մաղված կակաո ավելացնել ու հարել:

Սպիտակ շերտը թխել 10-12 րոպե 180 ջերմաստիճանում, իսկ շոկոլադե շերտը՝ 16-18 րոպե:

Թխված շերտերը թողնել, որ հովանան:

Կրեմը պատրաստելու համար խառնել թթվասերը, շաքարի փոշին և վանիլինը:

Շոկոլադե շերտը բաժանել 2 մասի:

Շերտերը դասավորել այնպես, որ 1-ին և 3-րդ մասում լինի շոկոլադե շերտը, իսկ մեջտեղում՝ սպիտակը: Շերտերը և տորթի կողքերը ծածկել կրեմով:

Տորթը ձևավորել նախապես կտրված խմորի փշրանքներով կամ ըստ ցանկության:

Տորթը 2 ժամ թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում