Թե կարող ես` մի՛ փորձիր: Աղցան «Եգիպտացորեն»

Բաղադրիչներ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

150 գ պանիր

150 գ սալորաչիր + եռման ջուր

3 խաշած ձու

կանաչ սոխ

2 ճ/գ մայոնեզ

1 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սալորաչրին ավելացնել եռման ջուր, թողնել 10-15 րոպե, ապա խորանարդաձև կտրատել

Պանիրն ու ձուն քերիչով անցկացնել, ավելացնել սալորաչիրը, 1/3 տուփ եգիպտացորեն, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Լցնել մատուցվող ափսեյի մեջ` եգիպտացորենի տեսք տալով

Զարդարել եգիպտացորենի հատիկներով, կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում