Թե ինչքան համեղ է ստացվում` կհամոզվեք, երբ պատրաստեք: Կարտոֆիլով կոտլետներ

Բաղադրիչներ

2 խաշած ձու

5 կարտոֆիլ

2 ձու

120 գ ալյուր

աղ

սև պղպեղ

100 գ պանիր

մաղադանոս

1 ատամիկ սխտոր

3 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել 2 ձու, աղ, սև պղպեղ, ալյուր և լավ խառնել

Խաշած ձուն, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած մաղադանոս, սխտոր, մայոնեզ և լավ խառնել

Կարտոֆիլային զանգվածից 2-ական ճ/գ լցնել տաք ձեթի մեջ և 2 կողմից տապակել

2-րդ կողմի վրա շրջելիս՝ ավելացնել ձվային զանգվածը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում