Բաղադրիչներ
2 դդմիկ
2 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 գազար
2-3 ատամիկ սխտոր
1 տուփ հալած պանիր
500-600 մլ ջուր
ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը և սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել ձեթով
Ավելացնել քերած գազար, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ և թողնել 3-4 րոպե
Ավելացնել դդմիկը, թողնել 3-4 րոպե: Ջուրն ավելացնել այնքան, որ չծածկի բանջարեղենը և թողնել եռա
Եռալուց հետո կրակն ուժեղացնել, ծածկել կափարիչն ու թողնել 20 րոպե
Հալած պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել ապուրին: Համեմել աղով, սև պղպեղով, ծածկել կափարիչն ու թողնել ևս 5 րոպե
Հարել բլենդերով
Կարող եք մատուցել չորահացով և մանրացրած մաղադանոսով )))
Բարի ախորժակ