Թե ինչքա՜ն համեղ, յուրօրինակ ուտեստ է ստացվում, կհամոզվեք, երբ պարաստեք։ Բրնձով և բանջարեղենով ջեռեփուկ

Բաղադրիչներ

150 գ խաշած բրինձ

1 բրոկկոլի

1 գլուխ սոխ

1 գազար

1 ատամիկ սխտոր

1 պղպեղ

4 ձու

աղ, սև պղպեղ

չերրի լոլիկ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Բրոկկոլին 3 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել ևս 3 րոպե

Ավելացնել միջին երկարությամբ կտրատած գազար, պղպեղ, ճզմած սխտոր, մի պտղունց աղ, թողնել ևս 3-4 րոպե և վերցնել կրակից

Բանջարեղենն ավելացնել խաշած բրնձին: Ավելացնել ձու, աղ, սև պղպեղ։ Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել ստացված զանգվածը

Ավելացնել լոլիկ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում