Բաղադրիչներ
2 դդմիկ
2 ձու
1 ճ/գ պարմեզան պանիր
2 ճ/գ պաքսիմատ
3 ճ/գ ալյուր
աղ
սև պղպեղ
չոր ռեհան
2 ատամիկ սխտոր
ձիթայուղ
Սոուսի համար`
125 գ յոգուրտ
2 թ/գ ձիթայուղ
սև պղպեղ
աղ
0,5 թ/գ մանանեխ
Պատրաստման եղանակը
Դդմիկներն անցկացնել քերիչով, 0,5 թ/գ աղ ավելացնել, թողնել 10 րոպե, ապա ճզմել և հեռացնել ավելորդ հեղուկը
Ավելացնել 2 ձու, պարմեզան պանիր, պաքսիմատ, ալյուր, ճզմած սխտոր, 0,5 թ/գ աղ, սև պղպեղ չոր ռեհան և լավ խառնել
Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածից 1-ական ճ/գ շրջանաձև դնել, յուրաքանչյուրի վրա մի քիչ ձիթայուղ լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է յոգուրտին ավելացնել ձիթայուղ, մի պտղունց աղ, սև պղպեղ, մանանեխ և լավ խառնել
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ