Բաղադրիչներ
6 կտոր խոզի փափկամիս
1 գլուխ սոխ
4 կարտոֆիլ
աղ
սև և կարմիր պղպեղներ
ձիթայուղ
6 թ/գ հատիկավոր մանանեխ
200 գ պանիր
Պատրաստման եղանակը
Միսը 2 կողմից ծեծել, համեմել աղով, սև պղպեղով, ծածկել, թողնել մի կողմ
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, համեմել աղով, թողնել 2 րոպե, ապա ճզմել՝ հեռացնելով ավելորդ հեղուկը և լցնել կաղապարի մեջ։ Ավելացնել սև և կարմիր պղպեղներ, ձիթայուղ
Ավելացնել միսը, յուրաքանչյուրի վրա 1 թ/գ հատիկավոր մանանեխ լցնել, տարածել
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել քերած պանիր և դնել 190°С տաքացրած ջեռոցում 45-50 րոպե
Ճաշելու ժամանակն է )))
Բարի ախորժակ