Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
2 թ/գ խնձորի քացախ
100 մլ եռման ջուր
1 հավի խաշած կրծքամիս
2 խաշած ձու
2 մարինացված վարունգ
1 թարմ վարունգ
250 գ խաշած կամ մարինացված կարմիր լոբի
2 ճ/գ մայոնեզ
2 ճ/գ ձեթ
1 թ/գ մանանեխ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը, ձուն խորանարդաձև կտրատել
Ավելացնել խորանարդաձև կտրատած թարմ և մարինացված վարունգ, խաշած լոբի
Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ․ խնձորի քացախ, եռման ջուր, լավ խառնել, թողնել 30 րոպե, ապա ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել ձեթ, մայոնեզ, մանանեխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ