Բաղադրիչներ
100 գ կարագ և մարգարին
200 գ շաքարավազ
150 գ մածուն կամ թթվասեր
1 թ/գ սոդա
2 ձու
1 կիտրոն կամ նարինջ (հյութ և կեղև)
2,5 բաժակ ալյուր (բաժակի չափը` 270 գ)
շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Կարագին ավելացնել շաքարավազ, լավ խառնել կամ տրորել

Ավելացնել մածուն, սոդա, խառնել, ավելացնել 2 ձու և լավ խառնել

Ավելացնել նարնջի քերած կեղև, հյութ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, շարունակել խառնել և խմոր հունցել

Ձեռքերը թաթախել ձեթի մեջ, խմորից փոքրիկ գնդիկներ անել, լավ թաթախել շաքարի փոշու մեջ և շարել ջեռոցի տապակի վրա

Դնել 200°С տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե
Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ