Բաղադրիչներ
250 գ կաթնաշոռ
1 ձու
80 գ շաքարավազ
100 գ ձեթ
260 գ ալյուր
աղ
1 թ/գ վանիլային շաքարավազ կամ մի պտղունց վանիլին
0,5 թ/գ փխրեցուցիչ կամ սոդա 0,5 թ/գ-ից քիչ
1 թ/գ կիտրոնի կեղևի քերուկ
Ջնարակի համար`
3 ճ/գ շաքարի փոշի
1 ճ/գ կիտրոնի հյութ
շոկոլադ
Զարդարելու համար`
1 ճ/գ նարնջի կեղևի քերուկ
2 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, ձու, վանիլին, ձեթ, կիտրոնի կեղևի քերուկ և հարել բլենդերով

Ավելացնել ալյուր, լավ խառնել և խմոր հունցել: Պետք է ստացվի փափուկ, չկպչուն խմոր

Գրտնակել 5 մմ հաստությամբ և շրջանակներ կտրել

Ջեռոցի տապակի վրա սննդային թուղթ փռել, խմորեղենը շարել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 13 րոպե

Շաքարի փոշուն ավելացնել 1 ճ/գ կիտրոնի հյութ, լավ խառնել և ձևավորել արդեն պատրաստ բլիթները

Շոկոլադ հալեցնել և դարձյալ, հակառակ ուղղությամբ զարդարել

Շաքարավազին ավելացրեք նարնջի կեղևի քերուկ, ցողեք բլիթները և մատուցեք )))

Բարի ախորժակ