Կարտոֆիլով ուտեստ
Հիանալի տարբերակ է շատ արագ պատրաստելու համար: Կարող է մատուցվել և որպես նախաճաշ, և որպես ճաշ՝ ընդմիջմանը վ այելելու համար:
Բաղադրիչներ
- 4 հատ կարտոֆիլ
- 4 հատ ձու
- կանաչ սոխ
- 120 գ խոզապուխտ
- աղ
- սև պղպեղ
- 2 ճաշի գդալ ալյուր
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը քերել՝ կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Վրան ավելացնել ջուր, թողնել այդպես 20 րոպե մնալ:
2 Սոխը և խոզապուխտը մանր կտրատել:
3 Ձվի սպիտակուցը ավելացնել բաղադրիչներին, դեղնուցը առանձնացնել:
4 Ավելացնել համեմունքները և ալյուրը, և լավ խառնել:
5 Տեղափոխել թավայի մեջ, ձևավորել կլոր՝ մեջը փոսիկով:
6 2-3 րոպե տապակելուց հետո, փոսիկի մեջ ավելացնել դեղնուցը:
7 Պարբերաբար շրջել, երկու կողմը տապակելու համար:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: