Թեթև, գունեղ, բյուջետային աղցան, որը կպտարաստեք ընդամենը 7 րոպեում։ Լոբով աղցան

Բաղադրիչներ

150 գ թարմ վարունգ

300 գ խաշած կամ մարինացված լոբի

150 գ կարտոֆիլ

150 գ գազար՝ կորեական ձևով

1 հավի կրծքամիս

կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ

2-3 ճ/գ մայոնեզ

աղ

սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակը

Վարունգը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել խաշած լոբի, կորեական ձևով պատրաստած գազար

Հավի կրծքամիսը համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, տապակել, ապա բզկտել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած կանաչեղեն, աղ, մայոնեզ, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում