Աղցաններ Բաղադրատոմսեր

Առողջարար և թեթև աղցան ընդամենը 5 րոպեում

Բրոկկոլիով աղցան
Թարմություն հաղորդող և առողջարար աղցան Ձեր սիրելիների համար:

Բաղադրիչներ

  • 1 կապ բրոկկոլի
  • 1-2 հատ գազար
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 3-4 ճաշի գդալ սոյայի սոուս
  • 1 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 1 թեյի գդալ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
  • 1 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Բրոկկոլին շոգեխաշել, հետո կտրատել:
  • Գազարը անցկացնել քերիչով:
  • Ավելացնել պահածոյացված եգիպտացորեն:
  • Սոյայի սոուսին ավելացնել համեմի աղացած սերմը, կորեական գազարի համեմուքը, սև պղպեղը, խառնել, լցնել աղցանին:
  • Ավելացնել բուսայուղը, և թողնել սառնարանում 10 րոպե:
  • Ավելի թարմ համ ստանալու համար կարող եք ավելացնել նաև լիմոնի հյութ:
Բարի ախորժակ: